Դպրոցների անվտանգության հսկողությանը կմիանա ոստիկանությունը

Պարեկային ոստիկանությունը կմիանա կրթական հաստատությունների անվտանգության վերահսկողությանը: Խիստ միջոցների համար առիթ է դարձել Խորավա փողոցում օրեր առաջ կատարված ողբերգությունը, որի հետևանքով երկու դպրոցական մահացավ:

Նախօրեին Ներքին գործերի և Կրթության նախարարները համատեղ աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում որոշվել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել դպրոցների անվտանգության խստացման հատուկ միջոցներին: Նախարարները պայմանավորվել են միջգերատեսչական խումբ ձևավորել, որը հանցագործությունների կանխարգելման պլան կկազմի, հիմնական նպատակը դպրոցներում կանխարգելիչ կրթական, տեղեկատվական արշավների անցկացումն է, ուշադրություն է դարձվելու նաև հասարական կարգի պահպանմանը և դպրոցի կարգուկանոնին: Աշխատանքային խմբում ներգրավվելու են անչափահասների հարցերով զբաղվող բոլոր գերատեսչությունների տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Որոշվել է նաև, որ սկզբնական շրջանում անվտանգության մոնիթորինգին կմիանա նաև պարեկային ոստիկանությունը:

Թողնել պատասխան