Ընդդիմադիրները քաղաքապետին օգոստոսի 25-ին Սակրեբուլո են հրավիրել

Վրաստանի ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժման» անդամները   Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային կոչ են անում  օգոստոսի 25-ին  ներկայանալ սակրեբուլո` քաղաքային խորհուրդ:  Ինչպես «Միացյալ ազգային շարժման» անդամ Իրակլի Աբեսաձեն  է  հրավիրած ասուլիսում հայտարարել, Կազբեգի փողոցում ապօրինի ծառահատումների  փաստը եվս մեկ անգամ հասատատում է, որ   քաղաքապետարանը բազմաթիվ  խախտումներ է թույլ տվել:  Նրա  խոսքով` քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան:

«Այդ  պատճառով  քաղաքապետին մենք հինքշաբթի օրը  սակրեբուլո ենք հրավիրում, որտեղ նա  կպատասխանի քաղաքացիներին անհագստացնող բոլոր հարցերին»,-հայտարարել է Աբեսաձեն:

Հարցին արձագանքել է նաև «Հանրապետական» կուսակցության անդամ  Դավիթ Զուրաբիշվիլին: Նա նույնպես ասել  է, որ  քաղաքացիները սպասում են Նարմանիայի պատասխանին:

Դավիթ Նարմանիային սակրեբուլո  ներկայանալու հայտարարության տակ ստորագրել էչորս խմբակցություն:

Թողնել պատասխան