Թբիլիսիում վրաց հոգևորականները փորձում են կանխել ԼԳԲՏ համայնքի ցույցը

Հոմոֆոբիայի միջազգային օրվան զուգահեռ Թբիլիսիում նշվում է նաև ընտանիքի անաղարտության պաշտպանության օրը, որի կապակցությամբ մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում հավաքվել են հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Ռուսթավելի պողոտայի ամբողջ երկայնքով մոբիլիզացված է ոստիկանությունը, սակայն պողոտայում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է:

Interpressnews.ge լրատվականի հաղորդմամբ՝ հոգևորականները շարժվել են դեպի  կառավարության շենք, որտեղ տեղի է ունենում  հոմոֆոբիայի դեմ բողոքի ցույցը: Հոգևորականները նշել են, որ իրենց նպատակն է կանխել ԼԳԲՏ համայնքի ցույցը։

Թողնել պատասխան