Թբիլիսիի ձեռնարկատիրության զարգացմանը կենտրոնը փակվում է :

Թբլիսիի նախկին փոխքաղաքապետ Ալեքսանդրե Մարգիշվիլիի նախաձեռնությամբ մեկ տարի առաջ բացված ձեռնարկատիրության զարգացման կենտրոնը փակվում է:

«Իմ որոշմամբ՝ շարունակվում է վարչական ծախսերի տնտեսման գործընթացը: Նախատեսվում է, որ արդյունքում մի շարք՝ շահույթ չհետապնդող իրավաբանական կազմակերպություներ կմիավորվեն»,- Հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Քաղաքապետարանի այս որոշմանը Մարգիշվիլին դեռևս չի արձագանքել:
Հատկանշական է, որ ձեռնարկատիրության զարգացման կենտրոնը ֆինանսավորվում էր քաղաքային բյուջեից` ստանալով 2 միլիոն լարի գումար: Այս փաստը, սակայն բազում հարցեր էր առաջացնում ինչպես ընդիմադիրների, այնպես էլ երկրի՝ ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում: Տեղեկացնում է www.News.ge կայքը:

Թողնել պատասխան