Թբիլիսոբա 2017

22221656_1736861006623856_421891733910335071_nԱնցնող շաբաթվա վերջին անցկացվեց հոկտեմբեր ամսվա թերևս ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Թբիլիսոբան՝ Թբիլիսիի տոնը: Այն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշում են արդեն 37-րդ անգամ։ Միջոցառումները տեւեցին երկու օր՝ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին:22279803_1736860483290575_5346093531420199933_n Ավանդույթի համաձայն, այս տարի ևս հին Թիֆլիսում կենտրոնացված բեմերում հանդես էին գալիս վրաստանյան հայտնի երգիչներն ու խմբերը, տեղի էին ունենում սպորտային եւ մանկական մրցույթներ ու ներկայացումներ, վրացական պարերի դասընթացներ եւ ժողովրդական երգերի համերգներ:

22222033_1736860443290579_4271723824862934565_nՀավլաբար թաղամասում գտնվող Եվրոպայի հրապարակի Ռիղե այգում հյուրերը հնարավորություն ունեին միաժամանակ վայելելու վրացական երաժշտություն, խաղալ շախմատ կամ նարդի:22281590_1736861036623853_8529013607699587510_n

Տարածքում կազմակերպվել  էին նաեւ վրացական գինու եւ մրգի փառատոններ: 22228315_1736860843290539_2534071992798242319_nԹբիլիսոբային իրենց ներդրումն ունեին նաեւ մայրաքաղաքի քույր եւ գործընկեր մի շարք քաղաքներ, այդ թվում Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բելառուսի մի խումբ քաղաքներ, որոնք հանդես էին եկել տարբեր տաղավարներով՝ ներկայացնելով նաեւ իրենց քաղաքների ավանդույթները: 22281731_1736860953290528_7151093030905648052_nՀատկանշական է, որ չնայած Երեւանը համարվում է Թբիլիսիի քույր քաղաք, այն չէր ներկայացրել իր տաղավարը։

22281809_1736860259957264_5988020034281277813_nՕրվա վերջում տեղի ունեցած գալա համերգի ընթացքում «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմամբ պարգեւատրվեց 13 մարդ, այդ թվում ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Յոհաննես Հանը, թենիսիստ Ալեքսանդր Մետրեվելին, գրականագետ եւ լրագրող Թամազ Տղեմալաձեն, գիտնական Ռոման Շաքարիշվիլին, բժիշկ Գուլնարա Չափիձեն եւ այլք:

Թողնել պատասխան