Թուրքիան նոր վարչապետ ունի

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել երկրի նոր նախարարների կաբինետին և վարչապետ Բինալի Յըլդըրըմին: 

Կողմ է քվեարկել 315 պատգամավոր, դեմ` 138: Յըլդըրըմը  Թուրքիայի իշխող կուսակցության համահիմնադիրներից է: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունը հաստատվել է այն բանից հետո, երբ Յըլդըրըմն ընտրվել է իշխող` Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջնորդ: Հիշեցնենք` Յիլդիրիմը Կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ահմեդ Դավութօղլուն, ով նախագահի հետ մի քանի շաբաթ լարված հարաբերություններից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Թողնել պատասխան