Ծիսական սպանության գործով 2 մեղադրյալ ընդունել է իր մեղքը

Թբիլիսիի քաղաքային դատարանում  ծիսական սպանության գործով հունվարի 17-ի նախադատական փուլում մեղադրյալներից երկուսն ընդունել են իրենց մեղքը:

Իրեն մեղավոր է ճանաչել սպանված կնոջ դուստրը, ով մեղադրվում է կանխամտածված սպանություն կատարելու մեջ: Վրաստանյան որոշ լրատվամիջոցների համաձայն, նա աղանդավորական շարժման անդամ է։

Եվս մեկ տղամարդ, ով մեղադրվել է հատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության մեջ, մեղքը մասամբ է ընդունում։ Նրա խոսքով, սպանությունը  ծիսական դրդապատճառներ չի ունեցել:  Տեղեկացնում է «Rustavi  2» հեռուստաալիքը:

«Ինձ մասամբ անմեղ եմ  ճանաչում, սպանությունը չի կատարվել այդ մարդու օրգանները հանելու նպատակով: Նրան մասնատել ենք հեշտությամբ տեղափոխելու համար, այս ամենը ծիսական ոչ մի նպատակ չի ունեցել, սպանությունը հատուկ դաժանությամբ չի կատարվել։ Այնպես որ այս ծանրացուցիչ հանգամանքի հետ համաձայն չեմ»,-նշել է գործով մեղադրվող տղամարդը:

Հիշեցնենք՝  դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին:  Սպանված տարեց կնոջը հանցագործները մասնատել,  այնուհետև այրել են:  Կնոջ դուստրն ու նրա երկու ընկերները մեղադրվում են  ծիսական սպանություն իրականացնելու մեջ:

Թողնել պատասխան