Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնումն առաջնահերթություն է․Քելլի

«Այս փուլում Վրաստանի և ԱՄՆ միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով հետազոտություն է ընթանում»,-նման հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին:

Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ ուսումնասիրությունը թույլ կտա ոլորտի երկստեք զարգացման ուղիներ գտնել։

«Առևտրի ոլորտի ընդլայնումն առաջնահերթություն է ինչպես Վրաստանի կառավարության, այնպես էլ Թրամփի վարչակազմի համար: Դրա մասին խոսվել է, երբ Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ում էր և հանդիպեց նախագահ Թրամփին: Դա հաստատվել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահի Թբիլիսի այցի ընթացքում: Առևտրի առաքելության ներկայացուցիչները ուսումնասիրում են առևտրի ընդլայնման բոլոր ուղիները: Դրա հնարավորություններից մեկը ԱՄՆ-Վրաստան երկկողմ առևտրի համաձայնագիրն է»,-հայտարարել է Քելլին:

Թողնել պատասխան