ՆԱՏՕ-ն չի ճանաչում Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները

ՆԱՏՕ-ն չի ճանաչում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարտի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները:  

«Նշված ընտրությունները  չեն նպաստում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ն մասամբ ճանաչված Աբխազիան և Հարավային Օսիան անկախ  պետություններ չի համարում։

«Դաշինքը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան