Չեռնոգորիան Վրաստանի համար ժամանակավոր չեղարկել է վիզային ռեժիմը

Վրաստանի քաղաքացիները  հունիսի 14-ից հոկտեմբերի 31-ը  ներառյալ կարող են Չեռնոգորիա այցելել առանց մուտքի արտոնագրի: Արտգործնախարարությունից ասել են, որ այս որոշումն ընդունվել է՝ երկու երկրների  ջերմ, բարեկամական հարաբերությունները հաշվի առնելով: Վրաստանի քաղաքացիներն այս ընթացքում առանց վիզայի կարող են Չեռնոգորիայում գտնվել մեկ ամիս: Չեռնոգորիան բալկանյան երկիր է՝ եվրոպական մայրցամաքում, ավելի շատ հայտնի է Մոնտենեգրո իտալական անվամբ: Աչքի է ընկնում մեղմ, զբոսաշրջության համար հաճելի կլիմայով, ծովը տաք է, մաքուր:  Հյուրերին սպասվում է երկար, տաք ամառ:

Թողնել պատասխան