Ջափարիձե. «Պաատա Բուրճուլաձեն ինձ շանտաժի է ենթարկել»

«Պաատա Բուրճուլաձեն ինձ շանտաժի է ենթարկել՝  եթե «Գիրչի»-ն չկարողանա որոշակի գումար վճարել,  այդ դեպքում «Գիրչի»-ի անդամները  դաշինքի ցուցակից կհանվեն»: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է  «նոր քաղաքական կենտրոն- «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ պարզաբանելով դաշինքը լքելու մասին որոշումը:

Նրա խոսքով, Պաատա Բուրճուլաձեի մեղադրանքը, թե «Գիրչի»-ն  «Միացյալ ազգային շարժման» կամ «Վրացական երազանք»-ի  կողմից է ֆինանսավորվում,  անհիմն է: «Պաատա Բուրճուլաձեի հետ առաջին խնդիրն առաջացավ ցուցակը կազմելու ժամանակ: Խնդիրը կարողացանք լուծել: Այսօր Պաատա Բուրճուլաձեն ինձ ասաց, որ ցանկանում էր «Գիրչի»-ի անդամներին հանել ցուցակներին: Խոսքն իմ մասին չէր: Նա ինձ խոստացավ թողնել ցուցակում եւ անցնել խորհրդարան: Այս մարդն ինձ սպառնում էր, որ եթե որոշակի գումար չգտնեմ, «Գիրչի»-ն կհանվի ցուցակից եւ իհարկե ես չհամաձայնեցի.  նա այդ գումարը ոչ թե դաշինքի, այլ սեփական օգտագործման համար էր պահանջում»,- հայտարարել է Ջափարիձեն:

Թողնել պատասխան