Ռուսաստանը ինքնիշխան երկրի սահմաններ է հատել: Վիլյամ Լահիու

«Ռուսաստանը ռազմական ագրեսիայի ճանապարհով Ուկրաինայի նկատմամբ բռնակցում իրականացրեց: Այսօր սա է գլխավոր մարտահրավերը»- հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավար, Վիլյամ Լահուին, ՆԱՏՕ-ի միութենական գրասենյակում մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանն  աջակցում է անջատողական ուժերին արևելյան  Ուկրաինայում: Ռուսաստանն ինքնիշխան  երկրի սահմաններ է հատել: Սա ամենակարևոր խնդրիրն ու  մարտահրավերն է»-հայտարարել է Վիլյամ Լահիուն:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ագրեսիվորեն է տրամադրված  նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ:

«Ռուսաստանը ռազմական տեսակետից ագրեսիվ է ոչ միայն Ուկրաինայի և Վրաստանի, այլ նաև իր այն հարևան երկրների նկատմամբ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են: ՆԱՏՕ-ն պատրաստ է ապահովել անդամ երկրների պաշտպանությունը ցանկացած տեսակի ագրեսիվ ռազմական գործողություններից»:

Թողնել պատասխան