Ռուսաստանի հետ թշնամություն չենք ուզում. պատգամավոր

«Ռուսաստանի հետ թշնամություն չենք ուզում, չնայած նրան, թե ինչ է տեղի ունեցել մեր միջև»,- խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ նման հայտարարություն է արել «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Ադա Մարշանիան:

Մարշանիայի խոսքերով, ինքը չի տեսնում Վրաստանի տարածքային ամբողջականությունն ապահովող ռազմավարություն։

«Ռուսաստանն առնվազն ամենահզոր երկիրն է տարածաշրջանում: Մենք թշնամություն չենք ցանկանում, չնայած նրան, թե ինչ է տեղի ունեցել մեր միջև, մեր երկրների ապագան պետք է որոնենք խաղաղ ճանապարհներով: Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսություն չունենք, փախստականները չեն կարողանում վերադառնալ իրենց տները և օրեցօր գյուղեր ենք կորցնում: Քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, թեկուզ այս ամենը դադարեցնելու համար»,- հայտարարել է Մարշանիան:

Թողնել պատասխան