Ռուսաստանի հետ համագործակցությունն անհնար է. Չուգոշվիլի

«Ռուսաստանի հետ ուղիղ համագործակցությունը պարզապես անհնար է։ Դրանում բազմիցս ենք համոզվել»,- Վրաստանի հետ համագործակցության մասին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի օրեր առաջ արած հայտարարությանն այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։

Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության միակ տարբերակը Ժնևյան ձևաչափն է։

«Մեր երկրի օկուպանտն է Ռուսաստանը, որի հետ հարաբերությունների միակ տարբերակը միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների միջամտությամբ ընթացող Ժնևյան ձևաչափն է։ Մենք աշխատում ենք այն էլ ավելի ակտիվացնել»-ասել է Չուգոշվիլին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ բազմակողմանի գործնական համագործակցության և ադեկվատ պատասխան է ակնկալում նաև Վրաստանից։
Տեղեկացնում է interpressnews.ge-ն։ 

Թողնել պատասխան