«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հետ է ուղարկվել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա:  

Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է նախագահական նստավայրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:  Մարգվելաշվիլին տեղեկացրել է` նախագիծը որոշ փոփոխություններով  արդեն  հետ է ուղարկել Խորհրդարան և հույս է հայտնել, որ իր խորհուրդները հաշվի կառնվեն:

Օրինագծի  համաձայն`  դատարանի անդամների կողմից Սահմանադրական դատարանի ղեկավարը կընտրվի 5 տարի ժամկետով: Նույն պայմաններով կընտրվեն նաև նրա երկու տեղակալները: Դատարանի ղեկավարի թեկնածություն առաջադրելու հարցում  այլևս մասնակցություն չեն ունենա երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը և գերագույն դատարանի ղեկավարը:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, անդրադառնալով թեմային, ասել է`  «Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեծամասնությունը համաձայնի նախագահի կողմից արված դիտողությունների հետ»: Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ նախագահի հետ ընդհանուր եզրակացության են եկել` օրենքում փոփոխությունները  պետք է լիովին համապատասխանեն Վենետիկի հանձնաժողովի պահանջներին:

Թողնել պատասխան