Վարչապետը հանդիպումներ կունենա վրաստանյան ԶԼՄ-ների հետ

Վրաստանի Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել: Այս մասին տեղեկացրնում են վարչապետի աշխատակազմից: Առաջին հանդիպումն այսօր  տեղի ունեցել տեղական հեռուստաընկերությունների` քաղաքական  թոք-շոուների հաղորդվարների հետ:  

Մեդիայի ներկայացուցիչների   հետ հանդիպումներում վարչապետը կխոսի  կառավարության բարեփոխումների` 4  փուլից կազմված ծրագրի և իշխանությունների աշխատանքի մասին,  այնուհետև կպատասխանի լրագրողների հարցերին:

Կառավարության ղեկավարը  հանդիպելու է նաև շրջանների լրագրողների,  տպագիր և  առցանց պարբերականների ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում են վարչապետի  մամուլի ծառայությունից:

Թողնել պատասխան