Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցը ուղարկվել է Եվրախորհրդարանի քվեարկությանը

Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի (COREPER) որոշմամբ՝ Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման հարցը փոխանցվել է Եվրախորհրդարանի քվեարկությանը:

Վերոնշյալ հանձնաժողովը  հաստատել է Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի միջև Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցի  շուրջ  դեկտեմբերի 13-ին ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին նշված է Եվրամիության խորհրդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Այս կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն «twitter»-ի իր էջում նշել է, որ մուտքի արտոնագրի ազատականացման ճանապարհին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը կանաչ լույս է վառել: «Հաջորդ կանգառը Եվրախորհրդարանն է»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Եվրախորհրդարանն ու Եվրամիության խորհուրդը քաղաքական համաձայնության եկան Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտում առանց մուտքի արտոնագրի տեղաշարժվելու վերաբերյալ:

Թողնել պատասխան