Վրաստանից գինու արտահանման ծավալներն աճել են

?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 53 երկիր արտահանվել է  45. 628,091 շիշ գինի: Այս ցուցանիշը  40 %-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ՝ Վրաստանից այս տարի 140 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գինի է արտահանվել ԱՄՆ, 17 %-ով ավել, քան նախորդ տարի:  Արտահանման աճի տենդենցը նկատվել է տարեսկզբից: Միայն հունվարին արտահանվել է 1,521, 802,  իսկ նոյեմբերին հասել առավելագույնի՝ 6,666,311 շիշ: Արտահանման ծավալի աճ է գրանցվել ինչպես ԵՄ երկրներ, այնպես էլ ԱՄՆ և ավանդական այլ շուկաներ՝ Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Լեհաստան, Կանադա, Ճապոնիա, Գերմանիա և այլն: Ընդհանուր առմամբ, գինու արտահանման արդյունքում ստացված եկամուտն այս տարի հասել է 175,2 մլն դոլարի, աճը կազմում է 31 %:

Թողնել պատասխան