Վրաստանի Էներգետիկայի փոխնախարար է նշանակվել Ռոմեո Միքաուտաձեն

Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը նոր փոխնախարար ունի: Նախարարության մամուլի ծառայության համաձայն` նախարարի տեղակալ է նշանակվել  Ռոմեո Միքաուտաձեն:

Վերջինս մինչ այս  զբաղեցրել է «Սաքռուսէներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 2010-2013թթ.`   փոխտնօրենի պաշտոնը:

Միքաուտաձեն  ղեկավարել է նաև ընկերության գնումների ծառայությունը: Նա եղել է «Խրամհես 1» և «Խրամհես 2» հիդրոէլեկտրոկայանների փոխտնօրենը:

Էներգետիկայի փոխնախարարների պաշտոնը մինչ այդ զբաղեցրել են Թոռնիկե Ռիժվաձեն, Մարիամ Վալիշվիլին և Իրակլի Խմալաձեն: Վերջին երկուսը օրերս են լքել զբաղեցրած պաշտոնները, փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան