Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են պատերազմի ժամանակ քեֆ անելու մեջ

«Չեմ մոռանա, երբ 2008 թվականի պատերազմը դեռ չէր վերջացել, մեր երկրի այն ժամանակվա վարչապետ-նախարարին Ստամբուլի ռեստորաններից չէինք կարողանում հանել. քեֆ էր անում: Ամոթից չգիտեի` որտեղ թաքնվեմ»,- նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր  Զվիադ Կվաճանտիրաձեն:

«Անձամբ ինձ, ոչ մեկ չի կարող վստահեցնել, որ դուք  (նկատի ունի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին-հեղ.)`լինելով  իշխանության գլուխ,  քայլեր եք ձեռնարկել ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրման գործում:  Չեմ խոսում այն ողբերգության (ռուս-վրացական պատերազմ) մասին, որը 2008 թվականին ձեր պատճառով տեղի ունեցավ: Չեք կարող խուափել այն պատասխանատվությունից, որի անունն է պատերազմ Ռուսաստանի հետ: Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր կառավարվում երկիրը պատերազմից առաջ, պատերազմի օրերին և պատերազմից հետո»,- «Միացյալ  ազգային շարժման» անդամներին նման խոսքով է դիմել Կվաճանտիրաձեն:

Նշենք, որ 2008 թվականի պատերազմի ժամանակ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության ղեկավարն էր հանդիսանում Լադո Գուրգենիձեն: Այդ ժամանակաշրջանում Զվիադ Կվանճատիրաձեն Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի գլխավոր հյուպատոստն էր:

Թողնել պատասխան