Վրաստանի ՆԳ նախարար Գ. Մղեբրիշվիլին այցելել է Հայաստան

 Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի գլխավորությամբ, պաշտոնական այցով եղավ ՀՀ-ում:  Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Ջավախքի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն, պաշտոնատար այլ անձինք:

161216georgiamin_01Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը: Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանն ընդունեց հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը արդեն իսկ լուրջ արդյունքներ է արձանագրել: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Մղեբրիշվիլին վստահություն հայտնեց, որ հայ և վրաց իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա՝ ընդգրկելով արդի մարտահրավերների հակազդման նոր ոլորտներ:

161216georgiamin_17Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը դրա լավագույն ուղին է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր:

161216georgiamin_21 Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

161216georgiamin_30Վրաց իրավապահները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ, ծանոթացան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդույթի համաձայն՝ եղևնի տնկեցին Հուշահամալիրի ծառուղում: Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Տեղեկատվությունը և լուսանկարները՝ police.am

Թողնել պատասխան