Վրաստանի վարչապետը մեկնել է Բեռլին՝ տեսակցելու պատրիարքին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին փետրվարի  16-ին մեկնել է Բեռլին՝ տեսակցելու Գերմանիայում գտնվող Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին: 

Հիշեցնենք՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը բուժման նպատակով Գերմանիայում  է փետրվարի սկզբից: Օրեր առաջ նա վիրահատության է ենթարկվել Բեռլինի «Helios berlin bux» հիվանդանոցում:

Interpressnews  լրատվականի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետը այցելելու է վերոնշյալ հիվանադանոց՝ տեղում ծանոթանալու պատրիարքի առողջական վիճակին:

Տեղեկացնենք, որ բժիշկների վկայությամբ, Իլիա  երկրորդն իրեն լավ է զգում և հայրենիք կվերադառնա փետրվարի 20-ին:

Թողնել պատասխան