«Մի աջակցեք ցեղասպանությանը». երթ Թբիլիսիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թբիլիսիում մեկնարկել է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը։

Ֆիլհարմոնիայի մոտ հավաքված վիրահայերը երթով շարժվում են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։

Երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր: Ցուցարարների ձեռքում են Հայաստանի և Վրաստանի դրոշներ, ինչպես նաև թուրքալեզու գրառումներ:

Ճանապարհի մի հատվածը կաթվածահար է եղել այս պահին: 

Ընդգծենք, որ հիմնական պահանջները և ցույցի շարունակությունը կլինի Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Հիշեցնենք նաև, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերը պահանջատիրական երթ կամ մոմավառություն են անցկացրել:

Երթն ուղիղ միացմամբ կարող եք դիտել այստեղ: