Փոթիում աշխատանքային պարտականությունները կատարելիս տղամարդ է մահացել

Փոթիի «Այսբերգ» սառնարանում 40 տարեկան տղամարդ է մահացել՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ըստ տարածված տեղեկատվության՝ սառեցված բեռով լցված արկղերն ընկել են տղամարդու վրա, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

Ըստ բժիշկների՝ տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Դին տեղափոխվել է փորձաքննության:

Ընկերությունը միջադեպի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չի արել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով (աշխատանքային և անվտանգության կանոնների խախտում):

Թողնել պատասխան