Մեղավոր է երկու կողմն էլ. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար

«Ցավում ենք, որ բանակցությունների միջոցով չհաջողվեց հասնել կոնսենսուսի»,-նման հայտարարություն է արել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը՝ «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում:

Ըստ Մարկերտի՝ ստեղծված իրավիճակում հավասարապես մեղավոր են քաղաքական երկու կողմերն էլ։

«Կարծում եմ, որ երկու կողմն էլ ցանկանում է հասնել կոնսենսուսի, սակայն միայն իրենց պայմանների հիմքով: Չեմ կարծում, որ միայն մի կողմին կարող ենք մեղավոր համարել»,- նշել է Թոմաս Մարկերտը:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարն արձագանքել է նաեւ ընդդիմության հայտարարությանը, թե իշխող կուսակցությունը վրաց հանրության հետ խաբել է Վենետիկի հանձնաժողովին:

«Չեմ կարծում, թե խաբված ենք: Մենք զարմացած էինք, երբ երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ էին մտցվել ընտրական համակարգում: Տհաճ անակնկալ էր, երբ տեքստն այսպես փոխվեց»,- հայտարարել է Մարկերտը:

Թոմաս Մարկերտի խոսքով, ստեղծված իրավիճակը լավագույնը չէ:

«Մյուս կողմից, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների հետ, չենք կարող ասել, թե Վրաստանն ավելի վատ վիճակում է»,- նշել է Մարկերտը՝ ընդգծելով, որ նախքան սահմանադրական փոփոխությունների 3-րդ ընթերցումը որոշակի փոփոխություններ կիրականացվեն։

Թողնել պատասխան