Փոփոխությունների առաջարկ Վրաստանի գովազդի մասին օրենքում

zvyk«Apsny.ge» պարբերականի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք- ազգային ֆորում»  խմբակցությունը նախաձեռնել է օրինագիծ,  ըստ որի՝ Վրաստանում հեռուստաընկերություններով հեռարձակվող գովազդի ձայնը չպետք է գերազանցի հաղորդումների ձայնի բարձրությանը:  Այս փոփոխությունը պետք է ավելացնել գովազդի մասին օրենքում, իսկ ձայնի բարձրությունը պետք է ստուգել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված թվային սանդղակով:  Ըստ օրինագծի՝ այս կարգավորումները պետք է տարածվեն Վրաստանում հեռարձակվող միայն կենտրոնական ու տեղական ռադիո և հեռուստահեռարձակման վրա: «Օրինագծի ընդունումը նպատակ ունի հավասարեցնել գովազդի և հեռարձակվող հաղորդումների ձայնի հզորությունը, քանի որ շատ հաճախ խախտվում են սպառողների իրավունքները, մասնավորապես՝ սպառողի ցանկությամբ ընտրված բարձրությունը ռադիո համ հեռուստատեսության հաղորդումների ընթացքում հակառակ նրանց կամքի՝ բարձրանում է, երբ եթերում գովազդ է հայտնվում: Սա արվում է հեռուստադիտողների կամ ունկնդիրների ուշադրությունը գրավելու նպատակով, սակայն այս երևույթը սպառողի մոտ անհարմարություն է առաջացնում՝ հոգեկան –էմոցիոնալ տեսանկյունից»,- ասված է օրինագծի բացատրական նամակում:

Թողնել պատասխան