Amnesty International-ի հաշվետվությունը լուրջ ահազանգ է. Սամադաշվիլի

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի հայտարարության համաձայն՝ Amnesty International-ի տարածած հաշվետվությունը լուրջ ահազանգ է,  քանի որ նման հաշվետվությունները միջազգային ասպարեզներում մեծ վնաս են հասցնում երկրի վարկանիշին: Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններից անհապաղ արձագանքի է ակնկալում և ներքին գործերի նախարարի հետ հանդիպում է պահանջում:

«Հաշվետվությունը լուրջ ահազանգ է: Տեսնում ենք, որ Վրաստանի վարկանիշն օրեցօր ավելի ու ավելի վատանում է: Վրաստանը, որ ժողովրդավարության տեսանկյունից տարածաշրջանում օրինակելի պետք է լինի՝ օրեցօր նմանվում է հետխորհրդային հերթական երկրի, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Ցավոք, այս հաշվետվությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Եվրատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերում: Իշխանությունը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, այդ իսկ պատճառով պահանջում եմ ՆԳ նախախարի հետ հանդիպում, որպեսզի հասկանանք, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասել է Սամադաշվիլին:

Տեղեկացնում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան