Էներգետիկայի հարցերով վրացի փորձագետ Ռեվազ Արվելաձեն Սպուտնիկ-Վրաստանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ատոմակայանի հնարվոր վթարին՝ ասելով, թե այդ դեպքում ինչ վտանգ կսպառնի այն Վրաստանին։
«Այսօր գոյություն ունեցող ատոմակայանը տարածաշրջանի համար դեռ սպառնալիք չէ: Ատոմային էլեկտրակայանները ամենամաքուր կայաններ են՝ ավելի մաքուր, քան ածխաջրային կամ գազով ու յուղով աշխատողները: Բայց, Աստված չանի, եթե վթարային իրավիճակ ստեղծվի, այն ժամանակ արդեն պարզ է, թե ինչ կլինի։ Լավ եմ հիշում՝ ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլում, Ճապոնիայում՝ Ֆուկուսիմայում, ԱՄՆ-ում։ Բայց հետևություն կարելի անել, որ վթարը տարածաշրջանի համար շատ մեծ լուջ սպառնալիք կդառնա»,-ասել է փորձագետը: