Բակուրիանին լավագույն հանգստավայրերի շարքում է

Վրաստանի Բակուրիանի քաղաքը Forbes-ի ռուսական ծառայության կազմած ամառային լավագույն հանգստավայրերի ցանկում է:
Նրանում նշվում է, որ Բակուրիանին օժտված է ակտիվ հանգստի լայն հնարավորություններով` արշավային զբոաշրջություն, ռաֆտինգ եւ այլն: Forbes-ը տեղեկացնում է, որ բնությունը Վրաստանի այդ շրջանում տարբերվում է հատուկ գեղեցկությամբ:
Հայտնի հանգստավայրերի ցանկում են նաեւ Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Ավստրիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի մի շարք հանգստավայրեր:
Տեղեկացնենք, որ մայրաքաղաք Թբիլիսիից 180 կմ հեռավորության վրա գտնվող Բակուրիանին, դեռեւս խորհրդային տարիներից հայտնի էր որպես առողջարանային ու լեռնադահուկային հանգստավայր:

Թողնել պատասխան