Դիդգորին Վրաստանի բազմադարյան պատմության գլխավոր հաղթանակն է. Բախտաձե

«Յուրաքանչյուր վրացու համար, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր Դիդգորին շարունակվում է, սա պայքար է մեր երկրի առաջընթացի համար, որպեսզի Վրաստանը հաստատի իր արժանի տեղը զարգացած երկրների շարքերում», — այս մասին երեկ Դիդգորիի դաշտում հավաքվածներին շնորհավորելով «Դիդգորոբայի» առթիվ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Դիդգորին Վրաստանի բազմադարյան պատմության գլխավոր հաղթանակն է:

«Դավիթ Ահմաշենեբելին վրաց ազգին այնպիսի հաղթանակ պարգևեց, որով ցանկացած ազգ կհպարտանար: Նա մեզ ցույց տվեց, որ արդարության և ճշմարտության պարագայում, որևէ բան չի կարող պարտության մատնել: Դիդգորին հաղթանակի և միևնույն ժամանակ միասնության խորհրդանիշ է: Համոզված եմ, որ ճիշտ ռազմավարությամբ և քաղաքականությամբ մենք կհասնենք Վրաստանի հզորացմանն ու զարգացմանը», — վարչապետի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

«Դիդգորոբան» (Դիդգորի օր) Վրաստանի ժողովրդական տոներից է, որը նշվում է ամեն տարվա օգոստոսի 12-ին՝ ի պատիվ 1121 թվականին Դավիթ Շինարարի օրոք Դիդգորիի ճակատամարտում սելջուկ թուրքերի ջախջախմանը։ Այս ճակատամարտում վրացիները տարան լիարժեք հաղթանակ:

Թողնել պատասխան