«111». Ազարտային խաղերից ու թմրանյութից կախվածություն ունեցող երեխաների համար անվճար ծառայություն

Առաջին անգամ Վրաստանում, ուժի մեջ մտավ ազարտային խաղերից և թմրամիջոցներից կախվածություն ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված անվճար խորհրդատվությունների ծառայությունը:

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկտվությամբ՝ «111»-ի օգնությամբ, երեխաները և նրանց ընտանիքների անդամները  հոգեբանների և թերապեվտների մոտ անվճար այցելության հնարավորություն կունենան: Նշված ծառայությունից օգտվել հնարավոր կլինի ինչպես մեկանգամյա այցի տեսքով, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով:

Ազարտային խաղերից և թմրամիջոցներից կախվածության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեված խորհրդատվության ծառայությունը կցվել է արդեն գոյություն ունեցող՝ երեխաների օգնության թեժ գծին:

111- թեժ գիծը գործում է մայիսի 1-ից՝ երեխաների իրավունքների օրենսգրքի շրջանակներում: Երեխաների օգնության թեժ գիծն աշխատանքային օրերին աշխատում է 10:00-ից 19:00-ն, անվճար: