Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը բոլորի համար կլինի անվճար կլինի մինչև դեկտեմբերի 10-ը։
Պատվաստվել ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։
Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur չորս բաղադրիչ պարունակող ֆրանսիական պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնը պատվաստումները սկսել է սեպտեմբերի վերջին։ Առաջին փուլում պատվաստվել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձինք, իսկ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 22-ը պատվաստումը դարձել է անվճար բոլոր ցանկացողների համար։
Ավելի ուշ այս ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 10-ը պատվաստումը դեռևս անվճար կլինի բոլոր ցանկացողների համար։