Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկացի սենատորներ Ժան Շահինի և Դիկ Դուրբինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է ռազմավարական որոշում կայացվի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, և Վրաստանը չպետք է երկրորդ անգամ մերժում ստանա:
Ըստ տեղեկության՝ նախագահը ամերիկացի սենատորների հետ հանդիպմանը Վրաստանի եվրաինտեգրմանը զուգահեռ՝ քննարկել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրը։
Տեղեկության համաձայն, ամերիկացի սենատորներն ասել են, որ բարձր են գնահատում Վրաստանի նախագահի դերն ու դիրքորոշումը եվրաինտեգրման ուղղությամբ, ինչին ի պատասխան նախագահը նշել է, որ ինքն արտահայտում է եվրոպական ինտեգրման առնչությամբ վրաց ժողովրդի կամքն ու խոսքը:
Նախագահի խոսքով, վրաց ժողովուրդն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, քանի որ նա 30 տարի ծառայում է եվրոպական արժեքներին։
«Նա նշել է, որ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու հարցը կազմակերպում է միայն Ռուսաստանը, որը միայն 2008 թվականի օգոստոսին չէ, որ ագրեսիա է իրականացրել Վրաստանի դեմ, այլ արդեն երկրորդ դարն է՝ ինչ իրականցում է», — ասել է Զուրաբիշվիլին: