2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի «Նավթ ներմուծողների միություն»-ը։
Տվյալների համաձայն, վառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այստեղից բենզինի վառելիքի ներկրման ծավալը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ դիզվառելիքի ներմուծումը՝ 147,5 հազար տոննա։
Ըստ տեղեկության՝ 3 ամսում Վրաստանում սպառվել է 232,1 հազար տոննա ռուսական արտադրության վառելիք, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 84,4 տոկոսը։
ՌԴ-ին հաջորդում են հետևյալ երկրները.
- Ռումինիա՝ 40,9 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 14,9 տոկոսը),
- Թուրքմենստան՝ 1,2 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,4 տոկոսը),
- Բելառուս՝ 0,7 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,2 տոկոսը),
- Ուկրաինա՝ 0,1 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,05 տոկոսը),
- Բուլղարիա՝ 0,1 հազար տոննա (ընդհանուր ներմուծման 0,05 տոկոսը)։