ԵՄ պատվիրակության անդամին արգելվել է մուտք գործել Վրաստան

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ Վրաստանում Եվրամիության պատվիրակության անդամ և ընդլայնման ծրագրերի պատասխանատու Սաիմոն Վանդերբրուկի մուտքը մերժվել է երկիր։

Նույն տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին։

Եվրախորհրդարանի անդամ Ռասա Յուկնևիչիենեն սոցիալական ցանցում գրել է միջադեպի մասին:

«Այս շաբաթ ԵՄ առաքելության դիվանագետին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Եվրոպական երկրները, բացառությամբ մի քանիսի, սպասում են, որ պատժամիջոցներ կկիրառվեն Բիձինա Իվանիշվիլիի և նրա համախոհների նկատմամբ»,- գրել է Յուկնևիչիենեն։