ՊԱԾ-ի նոր ղեկավարն ունի երկու տեղակալ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլին կունենա երկու տեղակալ՝ Մարիամ Տաբատաձեն և Գիորգի Բախուաշվիլին։

Առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Գիորգի Բախուաշվիլին։ Նախկին առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն այժմ Արդարադատության նախարարի տեղակալ է։