Տոկիոն դիմել է Վրաստանի կառավարությանը Ճապոնիայի քաղաքացիների մուտքը երկրում գրանցված առցանց խաղատների կայքեր սահմանափակելու պահանջով, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրին։
Ճապոնիան նմանատիպ պահանջով է դիմել ևս յոթ երկրների, այդ թվում՝ Կանադային, Կոստա Ռիկային, Մալթային, Կոմորյան կղզիներին, Կյուրասաոյին, Մեն կղզուն և Ջիբրալթարին։
Վրաստանի կառավարության պատասխանը դեռևս անհայտ է։