Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելի դեսպանին

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Հադաս Մեիցադին. վերջինս դիվանագիտական առաքելություն է իրականացնում Վրաստանում։

Հաղորդագրության համաձայն՝ հրաժեշտի հանդիպման ընթացքում վերստին ընդգծվել են Վրաստանի և Իսրայելի միջև առկա հարաբերություններն ու բարեկամությունը։

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին, և ընդգծվել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար», — ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հադաս Մեիցադը կավարտի իր դիվանագիտական առաքելությունն այս ամռան վերջին։ Իսրայելի դեսպանի պաշտոնը նա զբաղեցրել է 3 տարի։