Առգրավվել է մեծ քանակությամբ անօրինական հրազեն և զինամթերք

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները 2 օրվա ընթացքում Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում առգրավել են մեծ քանակությամբ անօրինական հրազեն և զինամթերք։

Դատավորի որոշման հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, որոնցից մի քանիսը նախկինում դատված են եղել։

«Ձերբակալվածների անձնական, բնակելի տների, օժանդակ պահեստային սենյակների և տրանսպորտային միջոցների խուզարկությունների ժամանակ ոստիկանության աշխատակիցները որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն, նաև փամփուշտներ, սեղմակներ, զրահաբաճկոններ։

Այս հանցագործությունները պատժվում են մինչև 7 տարի ազատազրկմամբ», — ասված է հայտարարության մեջ։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։