Վրացական վեց ՀԿ-ներ հայտարարություն են տարածել Հակակոռուպցիոն բյուրոյից ստացած նամակի վերաբերյալ։
«Մեզ մեղադրում են, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը խախտելու համար, մեզ նաև սպառնում են քրեական պատասխանատվությամբ և պահանջում են բացատրություն, թե ինչու չենք գրանցվել որպես գործակալներ», — ասված է հայտարարության մեջ։
ՀԿ-ները նամակը չեն հրապարակել։ Ռաժդեն Կուպրաշվիլիի ուղերձի հասցեատերերն այս անգամ հետևյալ 6 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ են՝
- «Սափարի»,
- «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»,
- «Transparency International — Վրաստան»,
- «Մեդիաների զարգացման հիմնադրամ»,
- «Սոցիալական արդարադատության կենտրոն»,
- «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն [ISFED]»։