Ֆինանսների նախարարության գանձապետարանի հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում ֆիզիկական անձինք գույքահարկ են վճարել ընդհանուր առմամբ 121 միլիոն լարիի չափով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով կամ 28,3 միլիոն լարիով ավելի է։
Գույքահարկը մյուս հարկերից տարբերվում է նրանով, որ դրա միջոցով վճարված գումարն ուղղվում է տեղական մունիցիպալիտետների բյուջե։ Գույքահարկ վճարում են այն քաղաքացիները/ընտանիքները, որոնց կամ որոնց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամների հարկվող եկամուտը գերազանցում է 40 հազար լարին։
Գույքահարկն ըստ բաղադրիչների բաշխվում է հետևյալ կերպ.
• Ֆիզիկական անձանց գույքահարկ — 86 մլն 73 հազար 555 լարի,
• Ֆիզիկական անձանց գույքահարկ գյուղատնտեսական նշանակության հողի համար — 22 մլն 303 հազար 674 լարի,
• Ֆիզիկական անձանց գույքահարկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողի համար — 12 մլն 406 հազար 511 լարի:
Ընդհանուր՝ 120 մլն 783 հազար 740 լարի:
Հատկանշական է, որ ֆիզիկական անձինք գույքահարկը վճարում են ամեն տարի մինչև նոյեմբերի 15-ը, եթե նրանց ընտանիքի եկամուտը գերազանցում է 40 հազար լարին։ 2025 թվականի բյուջեի կատարողականի 12 ամսվա տվյալներով՝ նշված չէ, թե ընդհանուր առմամբ քանի հոգի է այս տարի լրացրել գույքային հայտարարագիր, և քանիսն են վճարել գույքահարկը։