Վրաստանի ֆինանսների նախարարությունը երկու անձի է ձերբակալել: Նրանք մեղադրվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, անտառահատումների և սղոցարանի գրանցման պահանջների խախտման համար:
Նախարարության տեղեկացմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը 2025-2026 թվականներին, Թերջոլայի մունիցիպալիտետի Նախշիրղելե գյուղում, պետական անտառի տարածքում առանց համապատասխան թույլտվության ապօրինի հատել է 34 լորենի և 13 փշատերև ծառ: Ստացված նյութը մեղադրյալը տեղափոխել է իր բնակելի տան հարակից տարածք:
Քննչական մարմնի փոխանցմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել 2026 թվականի մարտի 28-ին: Երկրորդ մեղադրյալը չգրանցված, շարժական սղոցարանային սարքավորմամբ իրականացրել է ապօրինի հատված փայտանյութի մշակումը և տախտակների պատրաստումը: Իրավապահները երկու անձին էլ ձերբակալել են հենց հանցանքի կատարման պահին:
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասով, 287¹ հոդվածի առաջին մասով և 303-րդ հոդվածի հինգերորդ մասով: Նշված հոդվածները որպես պատիժ նախատեսում են ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով: