Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով քաղաքացիներին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ։
«1978 թվականի ապրիլի 14-ին վրացիները դիմադրեցին վրացերենին պետական լեզվի կարգավիճակից Խորհրդային Միության ձեռնարկած զրկելու փորձին։ Այսօր մենք մեծարում ենք նրանց քաջությունը և նշում վրացերենի գեղեցկությունն ու եզակիությունը։
Շնորհավորում ենք մեր վրացի ընկերներին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ»,- գրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։