Վրաստանի Պատրիարքարանում այսօր` ժամը 12:00-ին, տեղի կունենա Սինոդի նիստ։ Նիստի ընթացքում Սինոդի անդամները կընտրեն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուներին։
Հայտնի է, որ Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջները. ազգությամբ վրացի, վանական, Վրաց Ուղղափառ Եկեղեցու քահանայապետ (եպիսկոպոս), աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ, տարիքը՝ քառասունից մինչև յոթանասուն։
Սինոդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ներկայացնելու մեկ պատրիարքական թեկնածուի, այդ թվում՝ սեփական թեկնածությունը: Երեք քահանայապետերը, որոնք Սինոդի նիստում կստանան ձայների մեծամասնությունը, կքվեարկվեն արդեն ընդլայնված ժողովում: Ժողովի քվեարկությանը մասնակցելու են միայն քահանայապետերը: Կաթողիկոս-Պատրիարք ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա ժողովի մասնակից քահանայապետերի ձայների կեսից ավելին։
Ընդլայնված ժողովի հրավիրման ամսաթիվը սահմանված է եկեղեցու կառավարման կանոնադրությամբ. ժողովն անցկացվում է Պատրիարքի մահից 40 օր հետո, երկու ամսվա ընթացքում: Նշված ժողովի անցկացման ամսաթիվը Սինոդը պետք է սահմանի այսօրվա նիստում։