Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի Քութաիսի քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլիի հետ։
«Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը, ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության վերաբերյալ։
Ընդգծվեց տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։