Իրակլի Կոբախիձեն այցելել է Նինոծմինդա և Ախալքալաք

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության անդամների հետ միասին Փոկայում ներկա է գտնվել Սուրբ Նինոյի Վրաստան մուտքի օրվան նվիրված պատարագին։

Պատարագը վարել է Վրաց Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Շիո III-ը։

Պատարագի ավարտից հետո Պատրիարքը դիմել է հավաքվածներին և շնորհավորել Սուրբ Նինոյի տոնի կապակցությամբ։

Վարչապետը հանդիպել է վանքի մայրապետ Եղիսաբեթի հետ և շնորհավորել օրվա կապակցությամբ։

Իրակլի Կոբախիձեին և Պատրիարքին հյուրընկալել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի մետրոպոլիտ Նիկոլոզը։