Աշխատանքի տեսչական ծառայության տվյալներով՝ Վրաստանում անչափահասների աշխատանքային իրավունքների խախտումներն ամենաշատը գրանցվել են մեծածախ և մանրածախ առևտրի գործունեության ոլորտում։
Աշխատանքի տեսչական ծառայության 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ «Վրաստանի աշխատանքային օրենսգիրք» և «Աշխատանքի անվտանգության մասին» օրգանական օրենքներով սահմանված 18 տարեկանից փոքր անչափահասների աշխատանքային իրավունքների իրականացման նկատմամբ վերահսկողության արդյունքում 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում խախտումներ են հայտնաբերվել 16 աշխատավայրում՝ 26 անչափահասի նկատմամբ, այդ թվում՝
«Վրաստանի աշխատանքային օրենսգիրք» Վրաստանի օրգանական օրենքով սահմանված նորմերի խախտում՝ 15 անչափահասի նկատմամբ։