6 ցուցարարի հետ կկնքվի մեղքի խոստովանության համաձայնագիր

Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված 6 մեղադրյալի հետ կկնքվի մեղքի խոստովանության համաձայնագիր։

Ինչպես պարզվեց դատավարության ընթացքում, միջադեպի 14 մեղադրյալներից այս փուլում մեղքի խոստովանության համաձայնագիր կկնքվի հետևյալ մեղադրյալների հետ՝ Գիորգի Կորկիա, Գիորգի Ռուրուա, Խվիչա Գոգոխիա, Լևան Ջիկիա, Լաշա Իվանաձե և Սերգո Մեգրելիշվիլի։

Նրանց դեպքում մեղքի խոստովանության համաձայնագիր կնքելու հիմքը կալանավորվածների խոստովանությունն է մեղքի մասին ու ապացույցների անվիճելիությունը։

Մեղքի խոստովանության համաձայնագիր չի կնքվի մեղքը չընդունած հետևյալ անձանց հետ` Զուրաբ Ճավչանիձե, Վլադիմիր Գվելեսիանի, Ամիրան Դոլիշվիլի, Անտոն Վարդանիձե, Ալեքսանդրե Չիլաչավա, Գենադի Կուպրեիշվիլի, Սուլխան Տուգուշի և Ռամազ Մամուլաձե։