Քուռ գետն ընկած մեքենայի վարորդի դին հայտնաբերվել է

Փրկարարները հայտնաբերել են հունիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Քուռ (Մտկվարի) գետն ընկած ավտոմեքենայի վարորդի դին: Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

«Հրշեջ-փրկարարները 14-օրյա անդադար որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են հունիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Քուռ գետն ընկած ավտոմեքենայի վարորդի դին:

Որոնողական աշխատանքներն անդադար՝ 24-ժամյա ռեժիմով, ընթանում էին Թբիլիսիի և Ռուսթավիի ողջ տարածքով՝ Քուռ գետի ափամերձ հատվածներում: Աշխատանքներում ամեն օր ներգրավված է եղել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ավելի քան 100 հրշեջ-փրկարար, ջրասուզակների խմբեր՝ համապատասխան տեխնիկայով և հատուկ հանդերձանքով:

Դին արդեն դուրս է բերվել ջրից, և ընթանում են համապատասխան իրավական ընթացակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավտոմեքենա է ընկել Քուռ գետը