Թբիլիսիի հասարակական տրանսպորտը հունիսի 21-ից անցել է ամառային աշխատանքային ռեժիմի։
«Palitravideo.ge»-ի փոխանցմամբ՝ ամառային ռեժիմը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Ամառային ռեժիմի պայմաններում ավելացել է սպասման ժամանակը, և կրճատվել է ավտոբուսների ու երթուղային տաքսիների (միկրոավտոբուսների) քանակը։
Նշենք, որ ամառային ռեժիմի անցնելը ստանդարտ ընթացակարգ է, ինչը կապված է տարեցտարի ուղևորահոսքի նվազման հետ։